Նիգերիայի մայրաքաղաքում ավազակները ազատ են արձակել համալսարանի առևանգված աշխատակիցներին
Ավազակները ազատ են արձակել համալսարանի չորս աշխատակցի և նրանց երեխաներին, որոնք ավելի վաղ առևանգվել էին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում, ասել է համալսարանի ռեկտոր Աբդուլ Ռաշիդը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երեքշաբթի օրը անհայտ անձինք առևանգել են նրանց։ Ավազակները հարձակվել են համալսարանի այն թաղամասի վրա, որտեղ ապրում են ուսումնական հաստատության աշխատակիցները։
«Այսօր մեր ընտանիքը ավելի երջանիկ է դարձել, քանի որ սարսափելի առևանգման հետ կապված իրավիճակը կարգավորվել է, մինչ ես գրում եմ, մենք ճանապարհորդվում ենք նրանց վերցնելու և ապահովելու անհապաղ բուժօգնությամբ»,- գրել է ռեկտորը իր ֆեյսբուքյան էջում։
Նա շնորհակալություն է հայտնել Նիգերիայի անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաև ոստիկաններին և զինվորականներին առևանգվածներին ազատելու գործողությանը մասնակցելու համար։
Կարծիքներ