Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում, Վայոց ձորում տեղ–տեղ առկա է մերկասառույց

Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում, Վայոց ձորում տեղ–տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-Զանգեր ճանապարհահատվածներում ձյուն է տեղում։

Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում