Զելենսկին համաձայն չէ Մինսկում բանակցել. որպես այլընտրանք նա առաջարկում է Բաքուն ու Ստամբուլը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չէ ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և ասել է, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի մայրաքաղաքը, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։
«Եթե Բելառուսի տարածքից մեր նկատմամբ ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում», - գրել է նա քիչ առաջ Տելեգրամի իր ալիքում։
«Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը։ Հանդիպման այլ քաղաքները կարող են հարթակ լինել ։ Մենք իհարկե ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, սրանք այն քաղաքներն են, որոնք մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաք մեզ հարմար է մի երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում»,- ասել է նա՝ հավելելով, որ միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կարող են իսկապես վերջ տալ պատերազմին:
Զելենսկին, դիմելով բելառուսցիներին, մաղթել է, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։
«Իմ այս խոսքերն ուղղված են լինելու Բելառուսի քաղաքացիներին, ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բելառուսը նորից դառնա նույնքան բարի և ապահով, ինչպես այն բոլորն էին տեսնում ոչ վաղ անցյալում: Կատարեք ճիշտ ընտրություն՝ սա ձեր կյանքի գլխավոր ընտրությունն է»,- ասել է նա՝ դիեմելով բելառուսցիներին:
Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին աջակցելու համար ստեղծվել է հզոր միջազգային կոալիցիա։ Դրա ապացույցը, ըստ Զելենսկիի, այն է, որ Կիևը գործընկերներից ստանում է զենք, փող և վառելիք:
«Մենք ստանում ենք զենք, դեղորայք, սնունդ, դիզել, փող, բենզին, Ուկրաինային աջակցելու համար ստեղծվել է հզոր միջազգային կոալիցիա»,- գրել է նախագահը։
Կարծիքներ