Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող բնակելիից կատարվել է բնակչության տարհանում: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ, քանի որ, փորձագետների կարծիքով, շենքն ապրելու համար անվտանգ չէ: Փորձաքննության եզրակացության մասին բնակիչներն իմացել են երեկոյան, որից հետո հեռացել են տարածքից:
Բնակելին բաղկացած է հինգ մուտքերից, հինգերորդ մուտքը, որը փլուզված տան անմիջական հարևանությամբ է, մի քանի օր ազատ է, իսկ մնացած մուտքերից այսօր երեկոյան են սկսել դուրս գալ բնակիչները:
«Մենք զգուշացրինք բոլոր բնակիչներին լքել շենքը: Յուրաքանչյուր մուտքում ապրում է մոտ 10-14 ընտանիք, որոնք բավականին լավ պայմաններով հյուրանոցներ են տեղափոխվում»,- ասել է համայնքի ղեկավար Քեթևան Պապավան:
Ինչպես նշել է համայնքի ղեկավարը, խոսվում է տան ամրակայման մասին, և երկուշաբթի կորոշվի, թե ինչ տեսքով այն կամրացվի:
Կարծիքներ