Վրաստանի հանքերից մեկում մեթանի պայթյունից զոհվել է 1, վիրավորվել՝ 9 մարդ
Գիշերը վրացական Տղիբուլ քաղաքում գտնվող ածխահանքում մեթան գազի պայթյունից զոհվել է մեկ հանքափոր, այրվածքներ ու վնասվածքներ է ստացել ևս 9 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Դևիդ Չերկեզիշվիլին։
Տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նրանցից 8-ին տեղափոխել են Թբիլիսի։
Պայթյունի փաստով ՆԳՆ-ն հարուցել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 240 հոդվածով, այն է՝ «Շինարարական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային զոհերի»։
Կարծիքներ