Սերժ Սարգսյանը խաբե՞լ է Արցախի իշխանություններին
Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասին՝ այդ թվում նաև երկրի նախագահ Արայիկ Հարությունյանին և Արցախի ԱԺ խմբակցություններին «զայրացրել» է Նիկոլ Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերը։ Առաջին հայացքից բնական է, որ կարող էր Արցախից հետևել նման արձագանք, բայց խնդիրն այն է, որ այդ արձագանքի սլաքներն են սխալ հասցեագրված: Այս մասին գրում է ArmeniaNews-ը։
Նորմալ կլիներ, որ Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեղադրեին Սերժ Սարգսյանին՝ նրան, ում օրոք բանակցային իրավիճակը հասել է նման անդառնալի կետի, իսկ Նիկոլ Փաշինյանն իրականում արտահայտել է ոչ թե իր տեսակետը կամ իր պաշտոնավարման ժամանակաշրջանի բանակցային եղելությունը, այլ այն ժառանգությունը, ինչը նա ստացել է Սերժ Սարգսյանից։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը որևէ նոր բան չի ասել և նոր կարծիք կամ մոտեցում չի հնչեցրել՝ միայն արձանագրելով այն ցավալի իրողությունը, ինչը հասարակությունից թաքցվել է տարիներ շարունակ։
Բացի այդ, Արցախի բարձրաստիճան շրջանակներից անհանգստության հնչեցումը տրամաբանական կլիներ այն ժամանակ, երբ այդ ամենը բանակցվում էր Սերժ Սարգսյանի օրոք։ Տպավորություն է, որ Արցախի իշխանությունները նախկինում տեղեկացված չեն եղել, թե ինչի շուրջ են գնացել բանակցությունները կամ էլ՝ պարզապես հնարավորություն չեն ունեցել ընդդիմանալու Սերժ Սարգսյանի խայտառակ բանակացային «ձեռքբերումներին»՝ համակերպվելով մեր Հայրենիքին պատուհասող գալիք աղետների հետ։
Կարծիքներ