ՆԱՏՕ-ն չի քննակում Սեւ ծովում նավերի ռազմական ուղեկցման հարցը. FT
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) չի քննարկում Սեւ ծվում առեւտրական նավերի ռազմա-ծովային ուղեկցման հնարավորությունը, քանի որ անդամ երկրները վախենում են ներքաշված լինել Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության մեջ: Այդ մասին ասված Է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ ի պատասխան Ռենե Կոֆորդ Օլսենի՝ V.Group ընկերության ղեկավարի կոչի, ընկերություն, որն աշխարհի առաջատարն Է նավերի եւ ծովային ծառայությունների կառավարման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն չի քննարկում Սեւ ծովում նավերի ռազմա-ծովային ուղեկցման առաքելությունը, բայց ափամերձ սահմաններից դաշինքի անդամները՝ Բուլղարիան, Ռումինիան եւ Թուրքիան, նավեր են ուղարկել այն ականների որոնման եւ վնասազերծման համար, որոնք կարող են լինել այդ շրջանում»,- ապրիլի 25-ին մջբերում Է կազմակերպության հայտարարությունից Financial Times թերթը:
Ցանկացած ռազմա-ծովային գործողություն, որը կատարում են դաշնակիցների նավերը ՆԱՏՕ-ի դրոշի ներքո, պահանջում Է դաշինքի բոլոր 30 երկրների հավանությունը, նշում Է հրատարակությունը: Ավելի վաղ V.Group-ի ղեկավարն արեւմտյան դաշինքին կոչ Էր արել միջամտելու իրադրությանը՝ ապահովելու համար տարածաշրջանի հետ առեւտուրը, ինչը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի պարենի գլոբալ մատակարարումների համար:
«Մենք պետք Է պահանջենք, որ մեր ծովագնացությունը եւ ծովային փոխադրումները պաշտպանված լինեն միջազգային ջրերում»,- ասել Է Կոֆորդ Օլսենը: «Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն եւ մյուս (կողմերը) պետք Է իրենց դերը խաղան առեւտրական նավատորմի պաշտպանության հարցում,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ