Հրշեջները մարել են Երևանի Ամիրյան փողոցում գտնվող պանդոկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Ամիրյան փողոցում գտնվող պանդոկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքի տանիքում։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին: Պանդոկի ծխատարում (15 գմ) այրվել են սննդային յուղեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում