ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 8-ի տեղեկագրում։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն են իրականացրել։
Կարծիքներ