Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա. 4 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն

Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա. 4 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն

Հունիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավոտմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորների ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում