Պակիստանի ածխահանքում պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Պակիստանի ածխահանքում պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգի ածխահանքում առնվազն 5 մարդ զոհվել է շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Синьхуа լրատվական գործակալությունը՝ հղում անելով բնական աղետների հետևանքների վերացման տարածաշրջանային գրասենյակին։

Ըստ գրասենյակի՝ միջադեպի պատճառը մեթանի կուտակումն է եղել։ Տեղի իշխանությունները դեպքից հետո փակել են հանքը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծանր է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում