Բլինքենը եւ G7-ի նրա գործընկերները հավաստիացրել են, որ աջակցելու են Ուկրաինային
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների պատասխանը քննարկել Է «մեծ յոթնյակի» երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարների եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ նրանց միացել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: «Պետքարտուղարը եւ G7-ի արտաքին գործերի նախարարները նախարար Կուլեբային ընդգծել են, որ միասնական են Ռուսաստանի ներխուժման պատասխանի հարցում», ինչպես նաեւ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերվող աջակցության մասին, ասվում Է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Նրանք նշել են, որ ջանքեր են ներդնում «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու» համար: Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ կապված Դոնբասի իրադրության հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ