Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել

Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել

Ավստրիական ծագմամբ ամերիկացի կինոդերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ուրբաթ օրը Լոս Անջելեսում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է TASS-ը՝ հղում անելով TMZ-ին:

Խաղաղօվկիանոսյան ժամանակով մոտավորապես 17:00-ին Շվարցենեգերի GMC Yukon ամենագնացը մխրճվել է Toyota Prius մեքենայի մեջ: 

Ինքը չի տուժել, մեքենայում գտնվող կինը գլխի վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել։ Միջադեպի պատճառների և մեղավորի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում