Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով՝ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահների օժանդակությամբ, վերանորոգող բրիգադի ուժերով Փառուխ բնակավայրում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Վերանորոգվել է 350 մետր էլեկտրահաղորդալար:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնման և տեղափոխման աշխատանքը:

Գործում է թեժ գիծ՝ ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 517 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում