SpaceX-ն իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը տիեզերք է հասցնելու ԱՄՆ հետախուզական առաքելության ապարատը
Ամերիկյան SpaceX ընկերությունն այսօր իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը NROL-108 հատուկ առաքելության ապարատով, որը նախատեսված է ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության կարիքների համար:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից տեղի ժամանակով 09:00-ին (երևանյան 18:00):
Արձակումը նախապես ծրագրված է եղել հինգշաբթի, սակայն թռիչքը կասեցվել է մեկնարկից գրեթե երկու րոպե անց տեխնիկական խնդիրների պատճառով:
ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունը կառավարում է ԱՄՆ հետախուզական արբանյակները, և կառույցի գործունեությունը խիստ գաղտնի է:
Կարծիքներ