Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով մահացածներից երկուսն անչափահաս են
2021 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում 1989 թ․ ծնված տղամարդու կողմից վարած «Nissan Pathfinder 4.0» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով 1997 և 2011 թթ․ ծնված ուղևորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն» և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություններ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անչափահաս՝ 2008 թվականին ծնված ուղևորուհին և 1989 թ․ ծնված վարորդը հիվանդանոցում ևս մահացել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ