Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց. ԲԴԽ

Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց. ԲԴԽ

Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց՝ տեղեկացնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հուլիսի 26-ին, հետաձգեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Armdayli.am լրատվական կայքից, պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, չի ստացվել կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում դրված հարցազրույցի ձայնագրությունը և պատշաճ ծանուցում իրականացնելու համար նիստը հետաձգվեց:

Միջնորդության քննությունը կշարունակվի օգոստոսի 5-ին՝ 15։00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում