Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան 10:00 / 20.06.2020

Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան 10:00 / 20.06.2020

Հունիսի 19-ին, ժամը 19։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում է զրուցարան-տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:27-ին: Այրվել են չշահագործվող զրուցարանի տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ), 6 սեղան և 12 աթոռ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում