Փաշինյանն 80 տոկոսով ջախջախեց Քոչարյանին. արդյունքներ
Իջևանում ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» 80.78% քվե է ստացել, ՀՅԴ-ն՝ 15.87% անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 3.35%։
Սա նշանակում է, որ քոչարյանական դաշնակցությունը ջախջախիչ պարտություն է կրում Փաշինյանի Քպ-ից,- գրում է mediaroom.am-ը։
Կապանում հաղթանակ տարած Փարսյանն ամբողջ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ինքը ոչ մի կապ չունի Քոչարյանի հետ և այդ ամենը հաշվի առնելով, պետք է արձանագրենք, որ Կապանում պարտվեց ՔՊ-ն, բայց քոչարյանական թիմը նույնպես ոչ մի հաղթանակ չտարավ, որովհետև Փարսյանն այլ ուժ էր ներկայացնում։
Հավելենք նաև, որ այսօր տեղի ունեցած մյուս Տիմ ընտրություններում՝ Ստեփանավանում նույնպես ջախջախիչ հաղթանակ է տարել ՔՊ ական թեկնածուն։
Կարծիքներ