Հայաստանը պարտվեց Գերմանիային․ մեր հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը

Հայաստանը պարտվեց Գերմանիային․ մեր հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Գերմանիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վերջին շրջանում առաջին անգամն էր, որ Հանրապետական մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Մեկնարկային րոպեներին Գերմանիան տիրել էր նախաձեռնությանը և մի պահ անթերի գործեց հավաքականում իր նորամուտը նշող դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ անցան հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կայ Հավերցը: Ամբողջ առաջին կեսում պայքարը ծավալվում էր Հայաստանի կիսադաշտում: Գերմանիան գրոհում էր, Հայաստանի պաշտպանվում: Խաղակեսի վերջնամասում` ավելացված րոպեին,  սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Տարոն Ոսկանյանը և նշանակված 11  մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը:

Երկրորդ կեսի մեկնարկին Գերմանիայի ընտրանին խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը: Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Գերմանիայի դարպասին նշանակվեց 11մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը (1:3):Մխիթարյանի սխալ փոխանցման պատճառով 65-րդ րոպեին Գերմանիան խփեց նաև 4-րդ գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Յոնաս Հոֆմանը:

Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով և Հայաստանի ընտրանին պարտությամբ ավարտեց Մունդիալի ընտրական փուլը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում