Գործել է կոռուպցիոն շղթա. գույքը էժան գնով վաճառվել է փոխկապակցված անձանց

Գործել է կոռուպցիոն շղթա. գույքը էժան գնով վաճառվել է փոխկապակցված անձանց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում հայտնել է, որ ուսումնասիրում են Ժուռնալիստների, Նկարիչների, Գրողների միությունների կողմից պետական գույքի տնօրինման հարցը։

Ի՞նչ է պարզվել. Գործել է կոռուպցիոն շղթա. գույքը էժան գնով վաճառվել է փոխկապակցված անձանց, իսկ հետո՝ 10-100 անգամ թանկ վերավաճառվել երրորդ անձանց։ Ամենավատ վիճակում Նկարիչների միությունն է, որտեղ հասցրել են մեծ քանակի գույք օտարել։ Դատախազությունը ներկայում կասեցնում է օտարման նոր գործարքները։

«ԴՈՍԱԱՖ»-ի օրինակը. կազմակերպության խորհուրդն ընդունել է, որ ապօրինի է տիրապետում գույքին և որոշել է 11 միավոր անշարժ գույք վերադարձնել պետությանը։ «Ստեղծագործական միությունների գործունեությունը խոչընդոտելու մտադրություն չկա։ Խոսքը հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման մասին է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում