Երևանում կտեղադրվի Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Երևանում կտեղադրվի Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Երևանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի մի քանի հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը կփակցվեն Սայաթ-Նովայի պողոտա հ.5 հասցեում:

 Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ՝ հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Սպենդիարյան փողոց հ.5 հասցեում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում