Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գործողությունները Սիրիայում գլխավոր գործոն կդառնան հանրապետության համար․ Էրդողան
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները որոշիչ գործոն Սիրիայում կայունության հաստատման համար: Չորեքշաբթի օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արաբական երկրում կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գագաթնաժողովին, որն անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձեւաչափով:
«Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը հարեւան Սիրիայում կայունության եւ բարգավաճման ապահովման համար: Քանի որ մենք (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան) Աստանայի գործընթացի երաշխավորն ենք, մեր որոշումները եւ մեր գործողությունները առանցքային նշանակություն կունենան եւ որոշիչ գործոն կդառնան Սիրիայում կայունության համար»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ