Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիրը
Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գեւորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։
«Շատ ուրախ եմ, որ միակն եմ, որ ներկայացել եմ քանոն նվագարանով ու կարող եմ ասել, որ Հայաստանի հանդեպ հարգանքը շատ մեծ է թե՛ մասնակիցների եւ թե՛ ժյուրիի կողմից», -ին եզրափակչից առաջ ասել էր քանոնահարուհին։
World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վ․ Պիսկուրեւը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին, բացառիկ վարպետությամբ եւ արտիստությամբ գերել է աշխարհի ամենամեծ մշակութային մրցույթի երկրպագուներին եւ իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։
Կարծիքներ