Կրակի հիմնական օջախները հանգած են, քամու պատճառով նոր օջախներ են առաջանում. ԱԻՆ նախարար
Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված կրակի հիմնական օջախները հանգած են, ծխացող օջախներ, քամու պատճառով նոր օջախներ են առաջանում, հագցնում են այդ օջախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Քաղաքապետարանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրդեհից մոտ կես ժամ առաջ մեծ հրավառություն է։ Գտնում եմ, որ դա է եղել պատճառը, որովհետեւ կրակը տարբեր տեղերով է եղել»,- ասաց Ցոլակյանը։ ԱԻՆ նախարարը նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ եւ 10 ջրատար մեքենա։
Կարծիքներ