Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

 Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական  ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Այդ մասին հայտնում է Մադրիդում Հայաստանի դեսպանության  «Թվիթեր»-ի միկրոբլոգը:

ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկած քաղաքացիների 53,92 տոկոսի ձայները և կձևավորի նոր կառավարություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում