Դեկտեմբերի 12-ն Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հռչակագրի համաձայն` դեկտեմբերի 12-ը նշվում է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը:
Օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր խավերի համար` ներառելով հիվանդությունների կանխարգելումը, աշխտորոշումը, ինչպես նաև առաջատար մեթոդներով բուժօգնության մատուցումը:
COVID-19-ի համաճարակը փորձառություն է բոլոր երկրների համար` ստուգելու առողջության հասանելիությանը միտված մեր նախաձեռնությունների վճռականությունը և սպառնում է տապալել ձևավորված առաջընթացը: Այն կարող է խաթարել առողջապահական ծառայությունների մատուցումը, ռեսուրսները հասցնելով սահմանային կետի և ի հայտ է բերում տասնամյակների սահմանափակ ներդրումների ազդեցությունն առողջության առաջնային պահպանման և հանրային առողջապահության հիմնական գործառույթներում:
Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:
Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում գործող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։
Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի:
Կարծիքներ