Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանությունն Իրաքում

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանությունն Իրաքում

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայնում է almasdarnews.com-ը:

«Ըստ ամենայնի, դա իրականությանը չի համապատասխանում, բայց այս խնդրի շուրջ պետք է խոսի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Մենք այս խնդրի վերաբերյալ որևէ հավաստի տեղեկություն չունենք» – ասել է Զադեհը:

Սակայն մեկ օր առաջ A lArabiya թերթը հայտնել էր Իրաքի Ալ Անբար նահանգի Ալ-Քաիմ անցակետն անցած մեքենայի պայթյունի մասին, որում գտնվում էին ԻՀՊԿ հրամանատարն ու ևս երեք անձ:

Իրանական լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի ազդել հասարակական կարծիքի վրա Իրանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Աբսարդ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է Իրանի պաշտպանության նախարարության նորարարական կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն: Հատկանշական է, որ այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Իրանի մեկ այլ անվանի միջուկային գիտնական Մաջիդ Շահրիարի սպանության 10-րդ տարելիցից 2 օր առաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում