ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափորոշիչների ամբողջական կատարումից հետո», - գրառման մեջ ընդգծել է ԵՄ խորհուրդը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում