Էլվիս Փրեսլիի հայտնի կիթառը 1,2 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի (լուսանկար)
Համաշխարհային երաժշտության ամենաարժեքավոր գործիքներից մեկը՝ Էլվիս Փրեսլիի հանրահայտ «Sun Sessions» կիթառն աճուրդի կհանվի. մեկնարկային գինը 1,2 մլն դոլար է:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, խոսքը ներկայում Ռոքնռոլի փառքի սրահում ցուցացրվող 1942 Martin D-18 կիթառի մասին է: Այն աշխարհահռչակ երաժշտին է պատկանել 1954-1956թթ.:
Կիթառի հետ մեկտեղ՝ ապագա գնորդին են տրվելու արխիվային լուսանկարներ, որոնցում Փրեսլին պատկերված է երաժշտական գործիքը նվագելիս:
Աճուրդը կայանալու է ամերիկյան ժամանակով այսօր:
Կարծիքներ