Twitter-ն արգելափակել է երեխաներին սպանող էլիտայի մասին դավադրության տեսության կողմնակիցների 7 000 օգտահաշիվ
Twitter-ն այժմ դասակարգում է QAnon-ը՝ որպես համակարգված վնասակար խմբավորում, մասնավորապես, նախագահի դեմ ուղղված հետապնդումների աճի հետեւանքով։ Այդ պատճառով սոցիալական ցանցն արգելափակել է խմբի անդամների 7 000 օգտահաշիվ եւ սահմանափակել եւս 150 000 օգտատիրոջ գործունեություն, հաղորդում է Americaru-ն։
Twitter-ը հայտարարել է, որ սկսել է ձեռնարկել արմատական գործողություններ, որպեսզի սահմանափակի QAnon-ի կոնտենտի հասանելիությունը։
Twitter-ը կդադարի խորհուրդ տալ օգտատերերին օգտահաշիվներ եւ կոնտենտ՝ կապված QAnon-ի հետ, ինչպես նաեւ կձեռնարկի քայլեր թրենդերի եւ որոնման միջոցով կոնտենտի տարածումը սահմանափակելու համար։ Այդ գործողությունը կառնչվի շուրջ 150 000 օգտահաշվի։ Դեռ ավելին, հարթակը կարգելի QAnon-ի հետ կախված URL-հասցեները, կարգելի մարդկանց նկատմամբ ծաղրը, որոնք անհիմն դառնում են QAnon-ի հետապնդման համակարգված արշավների զոհեր։
QAnon-ը կոնսպիրոլոգների խումբ է, որը համոզում է բոլորին, որ Դոնալդ Թրամփը վարում է գաղտնի պատերազմ ընդդեմ այսպես կոչված երկնագույն պետության՝ քաղաքական, գործարար եւ հոլիվուդյան էլիտայի, որոնք պաշտում են Սատանային եւ սպանում երեխաներին։ Նրանք նաեւ համարում են, որ Հիլարի Քլինթոնը կառավարել է Վաշինգտոնում պիցերիայից մանկապիղծների ցանցը։
Կարծիքներ