Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի և 12-ի հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին և 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում