Ուկրաինան խաղաղապահներ է ուղարկում Դոնբաս
Ուկրաինան զինվորականների է ուղարկում Դոնբաս, որոնք մասնակցել են ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին: Այս մասին հաղորդվել է «Միացյալ ուժերի» ֆեյսբուքյան էջում:
Խաղաղապահները լրացուցիչ վերահսկողություն կիրականացնեն հրադադարի պահպանման ուղղությամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ հրադադարի ռեժիմը չի զրկում ուկրաինացի զինվորականներին թշնամու կողմից պայմանավորվածությունը խախտելու դեպքում պատասխանելու իրավունքից։
Հուլիսի 22-ին շփման խումբը պայմանավորվել է Դոնբասում հաշտեցումն ապահովելու լրացուցիչ միջոցների վերաբերյալ: Բանակցությունների արդյունքների համաձայն` սկսած հուլիսի 27-ից, Դոնբասում կողմերը դադարեցնում են կրակը։
Կարծիքներ