Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնությունը
Հայաստանի բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանի մեկնարկը Լեհաստանի Կիելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթական էր:
Այսօր կայացած առաջին մրցամարտում մեր 56 կգ քաշայինմարզիկը 5:0 հաշվով վստահ հաղթեց իսպանացի Օյեր Իբարեչեին: Հաջորդ փուլում մեր բռնցքամարտիկը կհանդիպի ուկրաինացի Դմիտրո Տոդորովի հետ, որն ազատ էր մնացել նախնական փուլում:
Վաղը ռինգ կմտնեն մեր երկու բռնցքամարտիկները: 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը կհանդիպի ադրբեջանցի Ալի Զամանովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանի մրցակիցն է կուբացի Խորխե Ֆելիմոնը:
Կարծիքներ