Իսրայելական նավի ուղղությամբ իրանական հրթիռ է արձակվել. Իսրայելի ռազմածովային ուժերը բարձր զգոնության են բերվել. ԶԼՄ-ներ
Արաբական ծովում իրանական հրթիռ է արձակվել Իսրայելին պատկանող բեռնատար նավի ուղղությամբ, ինչից հետո Իսրայելի ռազմածովային ուժերը բարձր զգոնության է բերվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, ծովային անվտանգության երկու աղբյուրներ հայտնել են, որ իսրայելական առևտրային նավը հարձակման է ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների մոտակայում՝ Ֆուջայրա նավահանգստում, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել, սակայն զոհեր չկան:
Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից և երկրի պաշտպանության նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել լուրը: Կատարվածի մասին տեղեկություն չի ստացվել նաև ԱՄԷ-ից:
Իսրայելական հայտնի հեռուստաալիքներից մեկը, վկայակոչելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հատնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական նավի դեմ:
Նշվում է, որ միջադեպի մասին լուրը տարածվել է իրանական Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած «ահաբեկչական հարձակումից» հետո, որի համար Իրանը մեղադրել է Իսրայելին: Այսօր ավելի վաղ Իրանը հայտարարություն էր արել, որ մեղավորին պատասխան կտան հենց «ագրեսորի» տարածքում:
Կարծիքներ