«Դեպի անհայտություն» չվերթի տոմսերը վաճառվել են 2.5 րոպեում

«Դեպի անհայտություն» չվերթի տոմսերը վաճառվել են 2.5 րոպեում

Ավստրալացի մի խումբ ուղևորներ ռեկորդային կարճ ժամկետում գնել են տեղական ավիափոխադրող Qantas ավիաընկերության «դեպի անհայտություն» չվերթի տոմսերը,-հարղորդում է  CNN-ը:

Անսովոր չվերթի տոմսերը սպառվել են 2.5 րոպեում: Դրանից հետո  ավիաընկերության աշխատակիցները ստիպված են եղել սպասման ցուցակ կազմել:   Թռիչքը «դեպի անհայտություն» կտևի 3 ժամ: Օդանավը կթռչի Սիդնեյից, կբարձրանա քաղաքի վրա, որպեսզի ուղևորներին ցույց տա Լուսնի խավարումը, այնուհետև կվերադառնա Սիդնեյի օդանավակայան:

Ավիափոխադրողը համագործակցում է աստղագետ Վանեեսա Մոսսի հետ, որպեսզի համատեղ մշակեն թռիչքի ամենաօպտիմալ ուղղությունը՝ Խաղաղ օվկիանոսի վրայով: Աստղագետը նաև օդանավում կլինի թռիչք ժամանակ, որպեսզի պատմի սուպերլուսնի մասին «ողջ ճշմարտությունը»: Հիշեցնենք՝ընդամենը երկու օր առաջ  Qantas-ն առաջարկել էր զբոսաշրջիկներին հիանալ Լուսնով ՝«դեպի անհայտություն» թռիչքի ժամանակ: Բացառիկ չվերթի ուղևորները կհիանան այդ եզակի տեսարանով 13 կմ բարձրության վրա  կամ  ավելի ճիշտ՝Լուսնին 13 կմ-ով մոտեցած:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում