ֆրանսիացի 173 քաղաքական գործիչ կոչ է արել պարտադրել Ադրբեջանին՝ դադարեցնել բռնությունը

ֆրանսիացի 173 քաղաքական գործիչ կոչ է արել  պարտադրել Ադրբեջանին՝ դադարեցնել բռնությունը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան և 173 քաղաքական գործիչներ ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում իր ռազմավարությունը։

Քաղաքական գործիչներն անբավարար են համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ առավել ակտիվ միջնորդի դերով ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

Նրանք ցանկանում են, որ Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում». այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում