Խոտ գյուղում 40 հա ցորենի հնձած արտ և խոտածածկույթ է այրվել

Խոտ գյուղում 40 հա ցորենի հնձած արտ և խոտածածկույթ է այրվել

Օգոստոսի 22-ին, ժամը 21:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի անասնաշուկայի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 23-ին, ժամը 01:03-ին, մարվել՝ 01:20-ին: Այրվել են 40 հա ցորենի հնձած արտ և խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում