ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ է արել Նավալնու գործով անկախ հետաքննություն անցկացնել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը Ռուսաստանին կոչ է արել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործով անկախ հետաքննություն անցկացնել, հաղորդում է Associated Press-ը:
«Ռուսական հողի վրա շատ լուրջ հանցագործություն է իրականացվել: Կասկած չկա, որ «Նովիչոկ» տեսակի մահացու նյութ է կիրառվել: Ռուսական իշխանությունը պարտավորել է հետաքննել այդ ծանր հանցանքը, որը կատարվել է իր տարածքում: Նավալնին մեկն էր, ով պետական պաշտպանության կարիք ուներ, նույնիսկ եթե նա կառավարության համար քաղաքական փուշ էր: Բավարար չէ պարզապես հերքելը, որ նա թունավորվել է: Անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել»,-ասվում է Բաչելեթի հայտարարության մեջ:
Կարծիքներ