ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին. Շոլց
Արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել հետագա ֆինանսական և ռազմական աջակցություն, սակայն շարունակում են հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա հակամարտության կողմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։
«Դա (զինված ուժերով ՆԱՏՕ-ի չմիջամտելը) այդպես էլ մնում է: Մենք միասնական ենք Ուկրաինայի մասշտաբային աջակցության ու պատերազմին ՆԱՏՕ-ի չմասնակցելու հարցում», - ասել է Շոլցը: .
Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները միակարծիք են նրանում, որ «կշարունակեն աջակցել Ուկրաինային ֆինանսապես և ռազմական միջոցներով»։
Կարծիքներ