ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներն ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Ըստ աղբյուրի՝ երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:
Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:
Կարծիքներ