Ձեզ եմ ներկայացնում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի կատարած աշխատանքը. Լեոնարդ Պողասյան

Սիրելի՛ նոր նորքցիներ, այս տարին ամփոփելով՝ ես՝ որպես Նոր Նորքի բնակիչ, որոշել եմ ձեզ ներկայացնել մեր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի կատարած ահռելի և ընդարձակածավալ աշխատանքը։
Սուրեն Ղամբարյանի՝ 2021թ-ի օգոստոսի 5-ից Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց ի վեր, վարչական շրջանը և համայնքը հսկայական հեղափոխություն են ապրել։
Հիմա, որպեսզի հիմնավորեմ վերոգրվածը, կնշեմ հետևյալը։
Շքամուտքերի, մուտքերի վերանորոգման մեծ աշխատանքներ
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, ավելի քան 12000քմ։
Մաքրման և բարեկարգման, խրոնիկ աղբավայրերի մաքրման, կուտակված աղբի և շինաղբի հեռացման աշխատանքներ
Մեկնարկվել է տարածքային աստիճանների հիմնանորոգման գործընթաց
Մանկապարտեզների տանիքների ամբողջական վերանորոգման աշխատանքներ
Մայթերի բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքներ
Լայնատարած ասֆալտապատումներ
Աղբահանության և սանմաքրման աշխատանքներ
Ջրահեռացման համակարգերի վերանորգման աշխատանքներ
Հենապատերի կառուցման և նկարազարդման աշխատանքներ
Բարձրահարկ շենքերի աղբատարերի փակման աշխատանքներ
Բազում հանդիպումներ վարչ. շրջանի տարածքում գործող դպրոցների, մանկապարտեզների, արտադպրոցական ուս. հաստատությունների տնօրենների հետ և խնդիրների հստակ լուծումներ
4 մեծ խաղահրապարակների կառուցում
Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմներում զոհված հերոսների ընտանիքների դպրոցահասակ երեխաների հետ հանդիպում և խորհրդանշական նվերներ
Մեկնարկվել է պրոֆիլավոր թիթեղների բաշխման աշխատանքներ՝ բնակիչների կողմից ներկայացված դիմումների հիման վրա
Բազալտե եզրաքարերի փոխարինման աշխատանքներ
Մեծաթիվ հանդիպումներ բնակիչների հետ և հանգուցալուծում նրանց կոմունալ, տնտեսական խնդիրներին
Պարգևատրումներ հերոսների ընտանիքներին
Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ
Ցուցահանդեսներ և հայրենասիրական բնույթի համերգային ծրագրեր
Հերոս տղաների անվանակոչման հանդիսավոր արարողություններ
Պատվոգրեր և պարգևատրումներ վարչ. շրջանի տարածքում գործող համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների մանկավարժներին
Դպրոցների վերանորոգման և վերաբացման աշխատանքներ
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման նպատակով իրականացվել են ՀՀ զինված ուժերում կցագրված պահեստազորայինների և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների ստուգողական ազդարարումներ
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան-աղբյուրների բացման արարողություններ
Կազմակերպվել են պետական նախկին գործիչների հիշատակին նվիրված միջոցառումներ
Իրականացվել է ավելի քան 37000քմ ծավալով բակերի, միջբակային ճանապարհների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորգման աշխատանքներ
Բարեգործական միջոցառումներ
Սպորտային մրցանակաբաշխության արարողություններ
Վարչական շրջանը եկամուտների հավաքագրման մասով վերջին տեղից հասել է առաջատար համայնքների եռյակին
Եվ այս ամենը ընդամենը 5 ամսում։
Շարունակելի…
Հարգելի՛ բնակիչներ, վստա՛հ եղեք, որ ամեն ինչ արվում և արվելու է մեր բոլորի բարեկեցիկ կյանքի համար։
Ինչպես ասում է պարոն Ղամբարյանը.
«Համայնքի բնակիչը պիտի զգա, որ համայնքն ու ղեկավարն իր կողքին են, և իր առարկայական խնդիրներն անտեսված չեն համայնքի ղեկավարի կողմից»։
Կարծիքներ