Twitter Blue. սոցցանցը նոր ծառայություն է ներկայացացրել բաժանորդների համար
Twitter սոցցանցը բաժանորդագրության նոր ծառայություն է ներկայացրել հավելվածների խանութում՝ հուշելով, որ շուտով կսկսվեն նոր ծառայության փորձարկումները:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, հավելվածը ստացել է Twitter Blue անվանումը: Այն կարելի է գնել 2,49 ֆունտ ստերլինգով Մեծ Բրիտանիայում և 2,99 դոլարով ԱՄՆ-ում: Սոցցանցից այլ տեղեկություններ չեն հայտնել նորույթի մասին և հրաժարվել են հաստատել՝ արդյոք ծառայությունը թույլ կտա օգտատերերին չեղարկել «թվիթները»:
Սոցցանցից ավելի վաղ տեղեկացրել էին, որ աշխատում են հատուկ գործառույթի վրա, որը նախատեսված է վճարովի բաժանորդագրությունների համար:
Կարծիքներ