Բոսֆորի նեղուցով երթևեկությունը դադարեցվել է տանկերի վթարի պատճառով

Բոսֆորի նեղուցով երթևեկությունը դադարեցվել է տանկերի վթարի պատճառով

Ստամբուլի շրջանում Բոսֆորի նեղուցով երթևեկությունը դադարեցվել է կառավարումը կորցրած տանկերի վթարի պատճառով, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Ղեկային կառավարման անսարքության պատճառով Rava նավը, նավթի բեռով, սկսել է քշել դեպի ափ՝ Յենիկեյ թաղամասի շրջանում։ Դեպքի վայր են ժամանել առափնյա պահպանության քարշակները։ Նրանց հաջողվել է տանկերը կանգնեցնել ցամաքից 300 մետր առաջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում