Կրկին այցելել եմ Կիրանց, աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. Սանոսյան

Կրկին այցելել եմ Կիրանց, աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ և ծանոթացել նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 

«Այսօր կրկին այցելել եմ Կիրանց: Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- ասվում է նախարարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև շինաշխատանքների լուսանկաերները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում