Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. Տուժածներ չկան

Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. Տուժածներ չկան
Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. Տուժածներ չկան
Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. Տուժածներ չկան
Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. Տուժածներ չկան

Այսօր ՝  Հունիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 10:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սեւերսկի թաղամասում գտնվող բնակելի փայտյա տնակում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻն ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ եւ Գյումրու թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում աշխատել է նաեւ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ժամանել են նաեւ տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու «Գյումրի» ԲԿ բժիշկների հերթապահ խումբը։

Կատարվում են մի շարք փորձաքննություններ՝ հրդեհի պատճառը պարզելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում