Փաշինյանի մոտ քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Փաշինյանի մոտ քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հավշետվությունը:

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել նաեւ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հարկային եւ գնումների համակարգերում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը եւ ընդգծել ֆինանսների արդյունավետ կառավարմանը միտված շարունակական եւ հետեւողական միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ մեխանիզմների ներդրման կարեւորությունը, ինչը թույլ կտա տարվա ընթացքում ավելի կանխատեսելի դարձնել միջոցների ծախսման ընթացքն ու կառավարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում