Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․ քննարկվում է համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդամենը երկու հարց է։ Պատգամավորները սկզբում քննարկել են համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Մինչ հարցի քննարկմանն անցնելը ընդդիմադիր խմբակցություններն, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ նախագծին և նշելով, որ հետամուտ են լինելու հարցի հետագա իրավական ընթացքին, լքել են նիստերի դահլիճը։
Քննարկումը ծավալվել է միայն իշխող խմբակցության ներկայությամբ։ Նախագիծը պատգամավորներին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Կարծիքներ