Հայտնի սննդային հավելումը կարող է վտանգավոր լինել առողջության համար․ գիտնականներ

Հայտնի սննդային հավելումը կարող է վտանգավոր լինել առողջության համար․ գիտնականներ

Հայտնի E171 (տիտանի երկօքսիդ) սննդային հավելումը կարող է աղիքային միկրոֆլորայի կազմի փոփոխություններ առաջացնել, ինչն աղիքների քրոնիկ բորբոքման եւ առողջության այլ բացասական հետեւանքների է հանգեցնում: Այս մասին նշվում է Մասաչուսեթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների կողմից անցկացված հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Small ամսագրում:

Տիտանի երկօքսիդը որպես սպիտակ գունանյութ է օգտագործվում սննդի արդյունաբերության մեջ․ այն ավելացվում է աղանդերի, կոնֆետների, խմիչքների, մաստակի եւ շատ այլ մթերքների մեջ: Ֆրանսիայում E171-ի օգտագործումը վերջերս արգելվել էր, բայց այն շարունակում է լայնորեն կիրառվել Միացյալ Նահանգներում եւ աշխարհի շատ այլ երկրներում:

Ինչպես նշել է ուսումնասիրության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Հան Սյաոն, հատուկ վտանգ են ներկայացնում նանոչափսի տիտանի երկօքսիդի մասնիկները, որոնց մեկ երրորդը առնվազն E171 հավելումից է բաղկացած: Այս նանոմասնիկները, մասնագետի խոսքով, կարող են կուտակվել օրգանիզմի հյուսվածքներում եւ ազդել տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների վրա:

Սյաոն եւ նրա գործընկերները փորձարկում են անցկացրել լաբորատոր մկների վրա, որոնց սննդի մեջ կամ E171 կամ պարզապես տիտանի երկօքսիդի նանոմասնիկներով: Կենդանիների մի մասը ճարպոտ սննդակարգի վրա էր (այսպես կոչված «արեւմտյան» տեսակի սննդակարգ) եւ, ի վերջո, սկսել է տառապել ճարպակալումից: Մնացած մկները ցածր յուղայնությամբ սնունդ էին ստանում, եւ նրանց քաշը մնացել էր նորմայի մեջ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր կենդանիների մոտ սննդի մեջ տիտանի երկօքսիդի E171-ի կամ տիտանի երկօքսիդի նանոմասնիկների ավելացման պատճառով աղիքային միկրոֆլորայի բաղադրության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. օգտակար եւ վնասակար բակտերիաների միջեւ հավասարակշռությունը խաթարվել է, եւ վնասակար բակտերիաներն ավելի շատ են դարձել, քան օգտակարները: Սա բորբոքային պրոցեսների զարգացման եւ լյարդի գործունեության խանգարման է հանգեցրել: Այս վտանգավոր հետեւանքները հատկապես արտահայտվել են ճարպակալմամբ տառապող մկների մոտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում