Ուհանից վիրուսաբանը զգուշացրել է կորոնավիրուսի նոր բռնկումների մասին
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հայտնի հետազոտող Շի Չժենլին, որն իր գործընկեր Ցույ Ցզեի հետ SARS վիրուսը հայտնաբերել է չղջիկների մոտ, նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր բռնկումների մասին: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Վիրուսաբանը պնդում է, որ այն, ինչ այսօրվա դրությամբ գիտնականները հայտնաբերել են, այսբերգի միայն գագաթն է: Նրա նոր հոդվածում, որը դեռեւս գրախոսություն չի անցել, նշվում է, որ կորոնավիրուսները զարգանում են եւ ապագայում չղջիկներից մարդկանց ավելի հեշտ են փոխանցվելու: Ավելին՝ Ուհանում COVID-19-ի վերջին բռնկումը Շի Չժենլին նկարագրել է որպես ամբողջ աշխարհի համար տագնապի ազդանշան:
Վիրուսաբանը նշել է, որ մարդիկ ավելի հաճախ են ներխուժում բնության աշխարհի մեջ, եւ վայրի կենդանիների տեղափոխության հետ համակցությամբ ստեղծվում են հիվանդությունների տարածման համար կատարյալ պայմաններ: Նա շեշտել է, որ ներկայումս չղջիկները դարձել են կորոնավիրուսի 6 բռնկման պատճառ, այդ թվում՝ COVID-19 համավարակի:
Գիտնականին հաջողվել է չղջիկների օրգանիզմում հայտնաբերել կորոնավիրուսի մոտ 1500 տարբեր տեսակներ: Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել էին մայիսին, կենդանիների թքի, արյան եւ արտաթորանքի 15 հազար նմուշների անալիզի ժամանակ 10 տոկոսում հայտնաբերվել է «կորոնավիրուսների մի ամբողջ տիեզերք», որը հետագայում սառեցվել է ինստիտուտում պահելու համար:
Կարծիքներ